Քաջարանի բնակչի մոտ ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 13-ի սահմաններում նրանք Քաջարանի Աբովյան փողոցից բերման ենթարկեցին քաղաքի 31-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված՝ 6 գրամից ավելի քաշով:
Ըստ բերման ենթարկված տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է:

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԿԿ