Խրամորթն Ասկերանին կապող նոր ճանապարհ կկառուցվի. խաղաղապահները հսկում են աշխատանքի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Ասկերանի շրջանում մեկնարկել են Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։

Շինարարությունն իրականցվում է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ, որոնք ապահովում են աշխատանքների անվտանգ իրականացումը։

Հետպատերազմյան շրջանում՝ ելնելով առկա իրողություններից, նոր ճանապարհի կառուցումը մեծ կարևորություն ունի, քանի որ այն ոչ միայն կիրառվելու է ռուս խաղաղապահ զորակազմի կողմից որպես երթուղի, այլև Խրամորթ համայնքի բնակիչների համար հանդիսանալու է համայնքի և Ասկերան քաղաքի միջև հաղորդակցության ավելի անվտանգ ճանապարհ։

Ավտոճանապարհի երկարությունը կազմելու է ավելի քան 3.5 կմ։

Մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն հողային աշխատանքների փուլը։

Ճանապարհի շինարարությունն իրականացնում է «Հայկ և Նարեկ» ՍՊ ընկերությունը։

--00—ԼՄ