Ինսայդ․ Արտակ Դաշյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի հայկական ակումբում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24 News

Արտակ

ArmSport-ին հայտնի է դարձել, որ ղազախական «Ատիրաուի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը մոտ է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Դաշյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկի» կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն «Ատիրաուի» կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

32-ամյա ֆուտբոլիստը Հայաստանից հեռացել էր 2016 թվականին։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 200 հազար եվրո։

--00—ՄՀ