Ադրբեջանը մտադիր է ուղևորափոխադրումներ սկսել Բաքվից դեպի Շուշի ու Ակնա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ադրբեջան տրանսպորտ

Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի հարցերով զբաղվող գործակալությունը ծրագրում է հունվարի 15-ից կանոնավոր ավտոբուսային երթուղիներ գործարկել դեպի Ղարաբաղ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ավտոբուսները կշարժվեն Բաքվից, Ֆիզուլիի (Վարանդայի) շրջանի Ահմեդբեյլի գյուղից և Ֆիզուլիի միջազգային օդանավակայանից Շուշի, ինչպես նաև Բաքվից Աղդամ (Ակնա): 

Սկզբնական փուլում ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, հետագայում դրանց հաճախականությունը կարող է ավելանալ:

--00--ԱԹ