Ադրբեջանը «պատրաստ է նորից երկխոսել Հայաստանի հետ ու լինել հարևան». Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ալիև

Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և պատրաստ է սկսել աշխատանքները ՀՀ հետ խաղաղության համաձայնագրի մշակման ուղղությամբ: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Վերջինս հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում հետպատերազմական իրավիճակը: 

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղությանը: Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն հաստատել ու նորից սովորել լինել հարևաններ»,- հայտարարել է Ալիևը` նշելով, որ «հայկական կողմից բարի կամքի դրսևորման դեպքում Ադրբեջանը պատրաստ է սկսել աշխատանքները խաղաղության համաձայնագրի շուրջ»:

--00--ԱԹ