ՆԱՏՕ-ն ամրապնդել է հավաքական անվտանգությունը․ Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն` ի պատասխան Ռուսաստանի Դաշնության գործողությունների, զգալիորեն ամրապնդել է հավաքական անվտանգությունը և հավատարիմ է մնում Ռուսաստանի նկատմամբ իր մոտեցմանը՝ համատեղելով զսպման և երկխոսության ազատության մեխանիզմները։ Այս մասին ՆԱՏՕ–ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների երկօրյա նիստից հետո հայտարարել է Յենք Ստոլտենբերգը, գրում է РИА Новости-ն։

 «Ի պատասխան Ռուսաստանի գործողությունների՝ ՆԱՏՕ-ն ամրապնդել է հավաքական անվտանգությունը: Մենք առաջ ենք անցել հիբրիդային և կիբերպաշտպանության ոլորտում ... Մենք նաև կշարունակենք աշխատել ԵՄ և մեր գործընկերների հետ` համոզվելու համար, որ միասին ենք պատասխանելու Ռուսաստանի գործողություններին: Դաշնակիցները համաձայն են, որ մենք պետք է շարունակենք հետևել և՛ համատեղել զսպման, և՛ պաշտպանության հայեցակարգերը», - ասել է նա:
--00—ՄՀ