Ստոլտենբերգը հայտարարել է` ՆԱՏՕ-ն չեզոք դիրքորոշում ունի Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ստոլտենբերգ

ՀՀ ու Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ն որևէ մեկի կողմը չի գրավում: Այս մասին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա հանդես է եկել ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին:

Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներն են:

«Կարևոր է շարունակել ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ջանքերը: ՆԱՏՕ-ն աջակցում է երկու երկրների միջև երկխոսության ջանքերին, այդ հարցը մենք այսօր մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Երկխոսությունը շարունակվում է, այն ճիշտ ուղղությամբ է ընթանում»,- ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով` կարևոր է խուսափել բռնությունից, օգտագործել դիվանագիտական հնարավորությունները: