Հոգեմետ դեղեր պահելու և օգտագործելու կասկածանքով 20-ամյա արտամետցի է բերման ենթարկվել 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղից, ապօրինի հոգեմետ դեղեր պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նաիրիի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 20-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային փաթեթավորմամբ 3 սպիտակ դեղահաբ։

Ըստ բերման ենթարկված երիտասարդի՝ հայտնաբերվածը դիազեպամ հոգեներգործուն դեղամիջոց է։

Հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ