Հոգեմետ դեղեր իրացրած տղամարդը հայտնաբերվել է. Գավառի քրեական հետախույզների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

 

Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացնելիս համագործակցել են քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների հետ։

Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, թմրանյութ, հոգեմետ դեղեր պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում հայտնաբերվել ու բաժին բերման են ենթարկվել 3 տղամարդ՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ: Զուգահեռաբար՝ Այվազովսկու փողոցից բերման են ենթարկվել ևս 2 տղամարդ։ Անձնական խուզարկություններով և զննություններով հայտնաբերվել են «Լիրիկա» գրառմամբ 12 հաբ ու կաթուցիչ՝ դեղնականաչավուն զանգվածով։

Պարզվել է, որ բերման ենթարկված տղամարդկանցից մեկը, ծանոթի միջոցով, հաբերը 20 հազար դրամով գնել էր մի անծանոթից։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները, քրեական հետախույզներին հաջողվեց պարզել վաճառողի ինքնությունը։ Նույն օրը Գավառի բնակիչ, 53-ամյա տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն: Պարզվեց նաև, որ նա փետրվար-մարտ ամիսներին պրեգաբալին և լիրիկա տեսակի հոգեմետ հաբեր էր իրացրել տարբեր անձանց։ Նույն օրը 53-ամյա տղամարդն իր բնակարանից իրավապահներին ներկայացրեց պրեգաբալին տեսակի հոգեմետ 2 հաբ:

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

--00--ՍԳ