2021 թ. հոկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

աշխատող

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի հոկտեմբեր ամսվա ցուցանիշները: 

Մասնավորապես, 2021 թ․ հոկտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 654 հազար, ինչն աննախադեպ է նախորդ տարիների համեմատ։

Այսպես, 2021 թ․ սեպտեմբերի համեմատ ցուցանիշն ավելի է շուրջ 3 հազարով, 2020 թ․ հոկտեմբեր ամսվա համեմատ` 32 հազարով, 2019 թ․ հոկտեմբերի համեմատ` 31 հազարով, իսկ 2018 թ․ համեմատ` 68 հազարով: 

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ  արձանագրված 32 հազար ավելի աշխատատեղերը հիմնականում գրանցվել են հետևյալ բնագավառներում․ 22.0%-ը (7130 աշխատատեղ) բաժին է ընկնում առևտրի ոլորտին, 20%-ը (6340 աշխատատեղ)` միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող սուբյեկտներին, 13%-ը՝ (4260 աշխատատեղ) հանրային սննդի և հանգստի կազմակերպման, 6․1%-ը (1945 աշխատատեղ)՝ առողջապահության ոլորտներում։

--00—ՄՀ