Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը փոխվեց. Այն կնշվի հունվարի 8-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

աա

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում որոշեց Հայաստանի ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել ոչ թե դեկտեմբերի 20-ին, այլ հունվարի 8-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,  «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները, որոնցով, ըստ էության, համակարգային փոփոխություններ են նախատեսվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի նշանակման և ծառայության կազմակերպման կարգի մասով, ինչն էլ հիմք ընդունելով, առաջարկվում է Հայաստանում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել յուրաքանչյուր տարի՝ հունվարի 8-ին։

Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է վերանայել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը:

--00—ԼՀ