Էրդողանի գլխավորությամբ գումարվել է հերթական Ազգային անվտանգության խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

հահա

Օգոստոսի 9-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Նշվում է, որ երեք ժամ տևած նիստի ընթացքում քննարկվել են Հյուսիսային Իրաքում և Սիրիայում իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացվող գործողությունները, սահմանային անվտանգությունը, ռուս-ուկրաինական ճգնաժամը և հացահատիկային միջանցքը:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Թուրքիայի ԱԱԽ-ը կգնահատի Էգեյան ծովում, Կիպրոսում և Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող իրադարձությունները, որի քննարկման մասին սակայն հանդիպումից հետո ոչ մի հայտարարություն չեղավ:

--00—ԼՀ