Հունվարի 1-ից Արցախում կգործի էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված օպերատոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

օպերատոր

Նախօրեին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը։

Հիմք ընդունելով էլեկտրաէներգետիկական համակարգում «Գանձասար օպերատոր» ՓԲ ընկերությանը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա տրամադրելու մասին որոշումը, 2022թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունում կգործի արդեն իսկ լիցենզավորված էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր, որն իր հերթին կապահովի էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարական կառավարումը, կարճաժամկետ պլանավորումը, օպերատիվ կառավարումը և Օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։ 

--00--ԱԹ