ՔՊ-ն մերժեց ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրված՝ ընդդիմության թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին քննարկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնի համար թեկնածուների ընտրության հարցը։ 

«Քաղաքացիական պայմանագիրը» այս պաշտոնում առաջադրել է 2 թեկնածուի՝ Արթուր Մանուկյանին և Հակոբ Հակոբյանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը թափուր պաշտոնում առաջադրել էր Մանվել Բադալյանին։

Երկար քննարկումներից հետո Մանվել Բադալյանի թեկնածությանը հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց, քանի որ նրա թեկնածությանը դեմ էին իշխանական պատգամավորները՝ կարծիք հայտնելով, թե նա կողմնակալ է։ Մյուս երկու թեկնածուներն ստացան խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

--00—ԼՄ