«Օմիկրոնով» վարակվելը հեշտ է, բայց պատվաստվածներն ավելի լավ են պաշտպանված. ԱՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Այս պահին ունենք «դելտա» շտամի անկում, և պետք է այս պահն օգտագործենք ու պատվաստվենք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումոյանը: 

«Ինչ վերաբերում է «օմիկրոն» շտամին, ապա մասնագիտական տարբեր շրջանակներում քննարկվում է, որ այն ավելի ուժեղ է և մուտացված, քան «դելտան», պարզ ասած, ավելի հեշտ է վարակվելը: Սակայն նույն շրջանակները նշում են, որ խթանիչ դեղաչափի ընդունումը կոնկրետ «օմիկրոնից»  բարձրացնում է պաշտպանվածությունը»,- ասել է Առղոջապահության փոխնախարարը: 

Բանախոսի պնդմամբ` Հայաստանում «Օմիկրոն» շտամով դեպք չի գրանցվել, Վրաստանում գրանցվել է մեկ դեպք: Անդրադարձ է կատարվել նաև առողջապահական համակարգին և ոլորտին առնչվող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ