Տոներին իրականացված ճամփորդությունները կարող են սպառնալ կորոնավիրուսի տարածման արագությամբ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

կորոնավիրուս

ԱՄՆ-ում չեղարկվել է ներքին եւ միջազգային ավելի քան 700 թռիչք: Գլխավոր պատճառներից մեկը մեծ թվով օդաչուների ու անձնակազմի անդամների կողմից կորոնավիրուսի թեստի դրական պատասխանն է եղել: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»

Առողջապահության փորձագետները զգուշացնում են, որ օդանավակայաններում գտնվող ցանկացած մարդ կարող է շփվել omicron ենթատեսակով վարակված անձանց հետ: Սակայն Հարավային Աֆրիկայից և Անգլիայից ստացվող վերջին տվյալները նորից խոսում են այն մասին, որ արագ տարածվող օմիկրոնով վարակվելու դեպքում հոսպիտալացման դեպքերը կամ ծանր հետեւանքները շատ ավելի փոքր թիվ են կազմում:

Կիրակի օրն ABC-ի «Այս շաբաթ» ծրագրին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի բժշկական հարցերով գլխավոր խորհրդական դոկտոր Էնթոնի Ֆաուչին հիշեցրել է, որ այստեղ դեռեւս տասնյակ միլիոնավոր մարդիկ պատվաստված չեն: ‘’Եվ հենց նրանք են ամենախոցելին այս ամենաարագը տարածվող ենթատեսակի դեմ’’, ասել է նա: Ֆաուչին բարձր է գնահատել ԱՄՆ-ի հիվանդանոցներում ռազմական անձնակազմեր տեղակայելու նախագահի ծրագիրը:՝

Չնայած omicron-ի սպառնալիքին և բոլոր չեղարկված թռիչքներին, Ռոնալդ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանը սուրբծննդյան տոների նախօրեին լեփ-լեցուն էր արձակուրդային ճամփորդություններ իրականացնող ուղեւորներով:

Նրանցից շատերն են գոհ այս ծանրաբեռնված պայմաններում իրականացված ծառայություններով եւ հույս ունեն, որ կորոնավիրուսի դեմ պաշտպանիչ միջոցներից ճիշտ օգտվելու արդյունքում կարող են խուսափել վարակվելու հնարավորությունից:

ԱՄՆ-ում այժմ կորոնավիրուսի գրանցվող դեպքերի մեկ քառորդը վերաբերում է օմիկրոն ենթատեսակին: Ամեն օր այստեղ գրանցվում է վարակվածության նոր 165 հազար դեպք:

  --00—ՄՀ