Վերջնական տեսքի են բերվում եռակողմ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկային պարամետրերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

123

Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում վերջնական տեսքի են բերվում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի պարամետրերը։ Դիտարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ամբողջ շրջանակը, ներառյալ՝ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը, այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսական կողմի մոտեցումն այն է, որ լուծումները կարող են կայուն լինել միայն Երևանի և Բաքվի միջև կոնսենսուսի առկայության դեպքում, ուստի Մոսկվան հանդես է գալիս երկու կողմերի շահերի հավասարակշռված ապահովման կողմնակից։

--00—ԼՄ