ՌԴ-ն պատրաստ է միջնորդել Երևանի և Անկարայի միջև երկխոսությունը և կոչ է անում հրաժարվել նախապայմանից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Մոսկվան ողջունում է հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսություն սկսելու՝ Հայաստանի և Թուրքիայի մտադրությունը, ինչը կբարելավի իրավիճակը ողջ տարածաշրջանում, այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ, օգնություն ցուցաբերել «ցանկացած ձևաչափով» և կոչ է անում Անկարային և Երևանին հրաժարվել նախապայմաններից հարաբերությունների կարգավորման գործընթացում, կենտրոնանալ փոխադարձ ընդունելի թեմաների վրա, որոնք «կհանգեցնեն վստահության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը և բարիդրացիությանը»։

--00—ԼՄ