«Հայէկոնոմբանկ»-ի աշխատակցի տան պահարանից գումար և ոսկյա զարդեր են գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

տնից

Հունվարի 7-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ երեկոյան, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Ա․ Ա․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանից գողացել են ոսկյա զարդեր և գումար, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ Ա․ Ա.-ն աշխատում է «Հայէկոնոմբանկում»՝ զբաղեցնելով բարձր պաշտոն։ 

--00—ԼՄ