Առաջարկվում է անցկացնել ԱԺ պաշտպանության և արտաքին հանձնաժողովների համատեղ նիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Քաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը տարածել է հայտարարություն, որում տեղեկացնում է, որ դիմել է Անդրանիկ Քոչարյանին և Էդուարդ Աղաջանյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու առաջարկի մասին։

«Տեղեկացնում ենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին՝ առաջարկելով հրավիրել հանձնաժողովի համատեղ նիստ ՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու առնչությամբ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և 7-րդ հադվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ թեմայով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ:

--00--ԿԿ