ՀԱՊԿ խաղաղապահներն առաքելությունը Ղազախստանում կավարտեն իրավիճակի ամբողջական կայունացումից հետո

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 11,  24 News

շոյգու

 ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն առաքելությունը Ղազախստանում կավարտեն կենտրոնասիական այս երկրում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

 «Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կիրականացվի Ղազախստանի Հանրապետությունում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը, բնականաբար, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ»,-ասել է Շոյգուն

 Նրա խոսքով՝ ներկայում «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը իրականացնում են Ղազախստանի տարածքում կարևոր ռազմական, պետկան ու սոցիալական նշանակության օբյեկտների պահպանություն»։  
 

--00—ՄՀ