Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց «Աստանա»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ղզցղզց

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց «Աստանա», հաղորդում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։

29-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը ղազախական «Կայրաթն» էր, որի հետ նրա պայմանագիրն ավարտվել էր դեկտեմբերի 31-ին, եւ նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։

«Աստանան» այժմ մարզումային հավաք է անցկացնում Թուրքիայում։

--00—ՍԳ

Տեսանյութեր