Սիրիայում ԻՊ-ի գրեթե 250 զինյալ Է ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

 

տռռեգտեռգ

Սիրիայի Էլ-Հասակա քաղաքում ոչնչացվել Է «Իսլամական պետության» 246 զինյալ. ահաբեկիչները ոչնչացվել են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբա-քրդական կազմավորումների հետ մարտական բախումների ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԻՊ-ի զինյալները հունվարի 20-ին հարձակվել են «Աս-Սինաա» բանտի վրա՝ նպատակ ունենալով ազատել իրենց կողմնակիցներին: ՍԴՈւ-ն, որոնք վերահսկել են ուղղիչ հաստատությունը, հունվարի 26-ին հայտարարել են օբյեկտի նկատմամբ վերահսկողությունը լրիվ վերականգնելու եւ մոտավորապես հազար ահաբեկիչների գերեվարելու մասին: «Վերջին տվյալների համաձայն, ԻՊ-ի 246 ահաբեկիչ, զինված կազմավորումների (ՍԴՈւ-ից) 79 մարտիկ եւ յոթ խաղաղ բնակիչ Է սպանվել «Աս-Սինաա» բանտում եւ դրա մերձակայքում մարտական բախումների ժամանակ»,-հաղորդել Է «Ալ-Վաթան» սիրիական թերթը:

The New York Times թերթի տվյալներով, որը վկայակոչում Է Սպիտակ տան անունը չնշած աղբյուրի, դրա հետ մեկտեղ գրեթե 200 կալանավոր Է փախել ահաբեկիչների բանտից:

Ավելի վաղ Sputnik ռադիոն հաղորդել Է Սիրիայի տարածքում անօրինականորեն գտնվող զինվորական կազմավորումները երկրից դուրս բերելու Ռուսաստանի պահանջի մասին:

--00--ՍԳ