«Թոզ փչոցի է», առաջնագծում հիմնավոր փոփոխություններ չեն արվում. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

«Սահմանային պաշտպանության մոտեցումները հնացել են, պետք է կտրուկ վերանայումներ լինեն․ այն ենթադրում է ենթակառուցվածքների տեղակայում և ժամանակակից տեխնիկայի միջոցների ներդրում, ինչպես նաև այնպիսի խմբերի ծառայություն, որոնք ավելի մոբիլ են ցանկացած իրավիճակում և կարող են կանխել խնդիրը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով օրեր առաջ առաջնագիծ այցելության ընթացքում արձանագրած խնդիրների մասին:

«Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հաջորդ օրվանից  սահմանը կահավորում է, իսկ մենք դեռ մտածում ենք առաջնագծի պաշտպանության մասին, իրականում թոզ փչոցի է գնում, առաջնագծում հիմնավոր փոփոխություններ չեն արվում, զուտ իրավիճակային փոփոխություններով մեծ արդյունքի չենք կարող հասնել»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։