Ռուսաստանը չի բացառում Ուկրաինայից դիվանագետների մասնակի տարհանումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայում դիվանագիտական ​​առաքելության ոչ հիմնական անձնակազմին խորհուրդ է տալիս որոշ ժամանակով լքել երկիրը։ Ինչպես փոխանցում է ՌԲԿ-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում Ուկրաինայից դիվանագետների մասնակի տարհանում՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համանման գործողությունների հետ կապված։

«Մենք ինքներս արդեն մտածել ենք, որ գուցե հենց անգլո-սաքսոններն են ինչ-որ բան նախապատրաստում, եթե տարհանում են իրենց աշխատակիցներին Ուկրաինայից։ Մենք նաեւ նայեցինք նրանց գործողություններին եւ, հավանաբար, եւս խորհուրդ կտանք մեր դիվանագիտական ​​հաստատությունների ոչ հիմնական անձնակազմին որոշ ժամանակով տուն վերադառնալ»,- ասել է Լավրովը։

--00--ԿԿ