Ոստիկանության ակադեմիայի դիմաց բախվել են Lexus-ը, BMW-ն, Mercedes-ը, Mitsubishi-ն․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

նկար

Փետրվարի 11-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց բախվել են Lexus, BMW, Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նրանք նաև 2 քաղաքացու են տեղում բժշկական օգնություն ցուցաբերել, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։

Երթևեկությունը նշված հատվածում դարձել է դանդընթաց, քանի որ մեքենաների բախման հետևանքով այն մասամբ դարձել է միակողմանի երթևեկելի։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների, հիվանդանոց տեղափոխված վիրավորի և տեղում բժշկական օգնություն ստացած 2 քաղաքացիների ինքնությունը։  

--00—ԼՄ