222,5 հազար եվրո երկու պահպանվող տարածքներին՝ Կովկասի բնության հիմնադրամից

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News          

զանգեզուր

Կովկասի բնության հիմնադրամն (CNF) 2022 թ․ առաջին գումարային փոխանցումներն է կատարել երկու պահպանվող տարածքների՝ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և Վայոց ձորում գտնվող համայնքային Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։

«Ընդհանուր առմամբ՝ փոխանցումը կազմել է 222 հազար 500 եվրո, որից 142 հազար 500 եվրոն հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, իսկ 80 հազար եվրոն՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտին։

Հատկացված գումարներով պահպանվող տարածքներում ֆինանսավորվում են կառույցների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

--00—ՄՀ