ՌԴ դեսպանությունը մեր ԱԳՆ-ին է փոխանցել Կիևի կողմից ռազմական հանցագործությունների փաստեր 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նկար

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանն է փոխանցել ֆոտոնյութեր, որոնք վկայում են Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում Կիևի կողմից իրականացված ռազմական ու մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մասին։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։ 

նկար

Ֆոտոներում երևում են, թե ինչպես են ուկրաինացի ուժայինների հրետանային ոչ թիրախային կրակոցների արդյունքում զոհվել խաղաղ բնակիչներ 2014 թ.-ի ամռանն ու աշնանն ընկած ժամանակահատվածում, որոնց մասունքները հանվել են զանգվածային հուղարկավորության վայրերից։

նկար

Այս նկարները, ինչպես նշվել է, Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված էթնոցիդ և ռազմական հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Եվ բոլոր նրանք, ովքեր աջակցում են նրանց՝ ապահովելով ֆինանսական հոսքեր ու զինամթերք, պետք է գիտակցեն, որ մասնակից են դառնում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների, որոնք իրականացնում են Կիևի ռեժիմի կողմից։

նկար

--00—ԼՄ