ԿԺԴՀ-ում նախկինի պես կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

․

ԿԺԴՀ-ում 56 հազարից փոքր-ինչ ավելի մարդ Է կորոնավիրուսի թեստավորում անցել մինչեւ 2022 թվականի փետրվարի 17-ը, նրանց թվում ոչ մի ախտահարված չի եղել: Մարտի 1-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվետվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2022 թվականի փետրվարի 17-ի դրությամբ ախտահարման ոչ մի դեպք չի հայտնաբերվել: Ընդամենը թեստավորում Է անցել 56 227 մարդ, բոլոր արդյունքները եղել են բացասական»,- ասված Է կորոնավիրուսի իրավիճակի մասին ԱՀԿ-ի շաբաթական հաշվետվություններից մեկում:

Փետրվարի 11-ից մինչեւ 17-ն ընկած ժամանակահատվածում Ժողովրդական Հանրապետությունում կորոնավիրուսի թեստ Է անցել 1 322 մարդ: Նրանցից 110-ի մոտ դիտվել են մրսածության նման ախտանիշներ: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԿԺԴՀ-ի իշխանությունները 2020 թվականի սկզբին արտակարգ միջոցներ են ձեռնարկել երկիրը վարակի ներփանցումից պաշտպանելու համար, այդ թվում փակվել են պետության սահմանները: Ինչպես նշում Է Yonhap գործակալությունը, Փենյանն առայժմ չի համաձայնվել ընդունելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումները, որոնք Ժողովրդական Հանրապետությանը հասնում Է COVAX միջազգային մեխանիզմի շրջանակներում: Ավելի վաղ պլանավորվել Էր Ժողովրդական Հանրապետությանը մատակարարել 8 միլիոն դեղաչափ, բայց փետրվարի 22-ին ծավալը կրճատել են մինչեւ 1,3 միլիոն դեղաչափ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԱՀ