Դանակահարություն՝ «Փարվանա» ռեստորանային համալիրում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

դանակ

Այսօր՝ մարտի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում գործող «Փարվանա»  ռեստորանային համալիրում:

Ժամը 00:50-ին «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները  պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ս.-ն է, ով հիվանդանոց  է տեղափոխվել «Փարվանա»  ռեստորանային համալիրում  տեղի ունեցած վիճաբանությունից հետո:

Ոստիկանները պարզել են, որ դանակահարողը Երևանի բնակիչ 17-ամյա Վրեժ Դ.-ն է։ Նա բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին։

--00--ԱՀ