Հիմա քեզ կգյուլլենք՝ սպառնալիքը սպառնալիքի հետևից․ Օսիպյանի ցուցմունքը «Սասնա ծռերի» մասով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

 

«Սասնա ծռերի» գործով որպես տուժող դատարանում ցուցմունք է տվել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Նա այսօր՝ փետրվարի 6-ին, մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է տեղեկացել տեղի ունեցած գործողությունների մասին։

Հասնելով դեպքի վայր, ըստ տուժողի ցուցմունքի, տեսել է հավաքված մի խումբ ոստիկանների և ինքնաձիգերով զինված մարդկանց, որոնք դուրսուներս էին անում։ Կապ հաստատելով Պավլիկ Մանուկյանի հետ՝ Օսիպյանն առաջարկել է դուրս գալ և զենքերը վայր դնել:

«Նա ընդունեց առաջարկս, ես քայլ արեցի, որ մոտենամ, տղաներն ինձ հետ ուզում էին գալ, ես հրամայեցի որ ոչ ոք ինձ հետ չգա: Մենք փորձել ենք բացատրել՝ ինչ է կատարվում։ Մենք մերն էինք ասում, նրանք՝ իրենցը, և հասկացա, որ բանակցությունները չեն ստացվում»,- մանրամասնել է Օսիպյանը:

Ոստիկանապետի ցուցմունքը՝ ներկայացվող տեսանյութում։