Բելառուսը վեց ամսով երկարացրել է հացահատիկի արտահանման արգելքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Աշխարհ

Բելառուսը վեց ամսով երկարացրել է հացահատիկի արտահանման արգելքը, սահմանափակումները վերաբերում են նաև ԵԱՏՄ երկրներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ։

Արգելքը վերաբերում է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, այլ հացահատիկի, մանրացված հացահատիկի, ինչպես նաև արևածաղկի սերմերի արտահանմանը։

--0--ԿԿ