Հարավային Կորեան ռազմական նյութական և բժշկական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News 

կորեա

Հարավային Կորեան Ուկրաինային ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն կտրամադրի, ինչպիսիք գնդականթափանց սաղավարտներն ու ծածկոցներն են, ինչպես նաեւ բժշկական նշանակության իրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

Նյութա-տեխնիկական աջակցության փաթեթը, որը Հարավային Կորեան պլանավորում է ուղարկել Ուկրաինային, գնահատվում է 1 միլիարդ վոն (ավելի քան 804 հազար դոլար): Այն բաղկացած է մոտավորապես 20 առարկաներից, ներառյալ վրաններ, օգտագործման համար պատրաստ ուտելիք, ծածկոցներ եւ առաջին օգնության դեղարկղիկներ:

«Ինչ վերաբերում է մանրամասներին, այդ թվում այն բանին, թե ինչպես է օգնությունն ուղարկվելու եւ դրա հետ կոնկրետ կապված այլ հարցեր, ապա կոնսուլտացիաները շարունակվում են»,-հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Պու Սին Չհանը։

--00--ՄՀ