Դոլարի փոխարժեքը նվազել է. ռուբլին չի կայունանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Մարտի 15-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 507.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 7.03 դրամով:

Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.53 դրամ (նվազել է 6.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 662.15 դրամ (նվազել է 9.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 4.61 դրամ (նվազել է 0.05 դրամով)։

--00--ՍԳ