Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են անշարժ գույքի շուկայի կանոնակարգման հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

էկոնոմիկա

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 15-ին՝ անշարժ գույքի 15 գործակալների հետ հանդիպման ընթացքում, քննարկել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի կանոնակարգման, ոլորտում առկա իրավիճակին և զարգացմանն ուղղված հարցեր՝ տեղեկացնում են նախարարությունից:

Կարևորվել է անշարժ գույքի շուկայի կանոնակարգման հարցը պետական մակարդակով, շուկայում մենաշնորհների բացառումը, անշարժ գույքի գների վերաբերյալ բաց և հասանելի տեղեկատվական հարթակների ստեղծումը՝ անհարկի գներ սահմանելու և փոփոխությունները կանխելու նպատակով:

--00—ՄՀ