Հայաստանն ու Ռուսաստանը հաստատել են կենսաանվտանգության հարցերում մոտեցումների ընդհանրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

1.jpg

Մոսկվայում կայացած խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները գնահատականներ են փոխանակել ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
 
Հաղորդակցության ընթացքում նշվել է երկրների հետագա համակարգման և փոխգործակցության անհրաժեշտությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված հարթակներում։

«Մենք քննարկել ենք նաև ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգությանը սպառնացող վտանգները և Ռուսաստանի և Հայաստանի միջև հետագա համագործակցության կոնկրետ ոլորտները»,- նշված է հաղորդագրությունում։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև համապատասխան խորհրդատվական մեխանիզմի ձևավորման միջոցով սույն հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման հարցեր։

--00--ԱՀ