Ուկրաինայում զոհվել է հայազգի կրտսեր սերժանտ Արմեն Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

․

Ուկրաինայում հատուկ գործողությունների հետևանքով ևս մեկ հայազգի զինվորական է զոհվել՝ Նիկոպոլում ծնված կրտսեր սերժանտ Արմեն Սամվելի Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Նիկոպոլի քաղաքային խորհուրդը ֆեյսբուքյան իր կայքում։

Մեր հայրենակից կրտսեր սերժանտ Արմեն Սամվելի Կարապետյանը (ծնված 14.04.1985) մահացել է Դնեպր քաղաքում՝ մարտական գործողություններին մասնակցելու և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիան զսպելու միջոցառումների իրականացման ապահովման ժամանակ ստացած ստացած վնասվածքներից, – նշված է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ