Ծովագյուղից ոչ ոք չգնաց ընտրության, հիմա ասում են՝ չենք կարող միանալ Սևանին, առաջարկել ենք հանդիպել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

«Սեմյոնովկայի, Ծովագյուղի բնակիչներն իրենց բողոքն են բարձրացնում, պարտավոր ենք լսել: Ծովագյուղից ոչ ոք չգնաց ընտրության, հիմա ասում են՝ չենք կարող միանալ Սևանին, առաջարկել ենք խումբ ձևավորել և քննարկել հարցը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Անդրադառնալով Արցախում գազի բացակայությանը՝ պատգամավորը նշեց. «Գազի խնդիրը վերականգնելը մեկ րոպեի հարց չէ, եթե ասենք՝ հիմա կարող ենք այդ հարցը լուծել, աբսուրդ  և սուտ կլինի, բայց րոպե առաջ պետք է Արցախում գազամատակարարումը վերականգնենք, չգիտեմ՝ ինչքանով կհաջողվի, կախված է մեր գործընկերներից»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։