Փաշինյանի հրաժարականը պահանջում են փախած, պախկված, կռիվ չգնացած մարդիկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը չի պատրաստվում մանդատը  վայր դնել, ավելին՝ նա այդ քայլը դավաճանություն է համարում:

«Փաշինյանի կողքին եղել եմ ու մնալու եմ, թիմին չեմ դավաճանելու»,- 24News-ի հետ զրույցում նշել է պատգամավորը և հավելել, որ իշխանության միակ թերությունը «թավիշն» ու իշխանության դեմ աշխատող դատական համակարգ են, ինչը վերափոխելու հնարավորություն հասարակությունը կունենա շուտով:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ Գրիգորյանն ընդգծել է. «Փաշինյանի հրաժարականն ո՞վ է պահանջում, փախած, պախկված, կռիվ չգնած մարդիկ: Ընդդիմադիրներից մարդ կա, որ ո՛չ ինքը, ո՛չ, հայրը, ո՛չ եղբայրը չեն ծառայել, բայց հիմա հրաժարական են պահանջում: Բա պատերազմի ժամանակ գայիք, կռվեիք, պահեիք հողերը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ