Շորժան չենք պատրաստվում տալ թշնամուն, պետք լինի` կկռվենք, բայց Բաքվին էլ է խաղաղություն պետք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Անվտանգային խնդիր է, որ ադրբեջանցին մտել է Հայաստանի Հանրապետության տարածք։ ԱԱԾ-ն, ռազմական ոստիկանությունը և ՊՆ-ն պետք է այդ հարցով զբաղվեն, բայց մեր կողմից էլ է նման դեպք եղել, երբ զինվորը մոլորվել է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

«Մեր երկրից ոչ մի տեղ չենք գնալու, պետք լինի՝ կկռվենք, բայց մեզ խաղաղություն է պետք: Ադրբեջանին էլ է խաղաղություն պետք, սահմանազատումից հետո նրանք հետ կգնան, իմ հարազատ Կութը և էլի գյուղեր կան, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի հսկողության տակ են»,-նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե Ալիևը խոսում է Վերին Շորժան գրավելու մասին, պատգամավորը պատասխանեց. «Շորժան չենք պատրաստվում տալ թշնամուն, մենք կարող ենք ՀՀ սահմանը պահել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ