Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. կրակը լռեցվել է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24 News  

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Վերին Շորժայում ստեղծված իրավիճակի մասին:

«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- հայտնում են ՊՆ-ից:

--00--ԱԹ