Գիշերը Վերին Շորժայում հանգիստ է եղել, թշնամին դադարեցրել է կրակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

bbfca179-5e5f-46b3-8ae3-97d0124b745c.jpg

Գիշերը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է եղել, ադրբեջանական կողմից կրակոցներ չեն եղել։ Այս մասին 24News-ին ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Նա ասաց, որ ավելի վաղ մի քանի կրակոցներ էին եղել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, որոնց հետեւանքով քաղաքացիական օբյեկտների շրջանում վնասներ, քաղաքացիականների շրջանում վնասվածք ստացածներ չկան։

«Երեկ ես հիվանդանոցում էի, ինձ զանգեցին ասեցին, որ կրակոցներ են եղել, բայց մի քանի կրակոց է եղել»,- հավելեց Վերին Շորժայի ղեկավարը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Սերգեյ Առաքելյան 

--00—ԶՀ