Կրակոցի ձայներ լսել եմ, չգիտեմ՝ մե՞ր ուղղությամբ է եղել, թե՞ օդ. Վերին Շորժայի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Երանոսյան

«Մի քանի կրակոցների ձայներ եմ լսել։ Կրակում էին, հիմա չեն կրակում»,- 24News-ին ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«Կրակոցի ձայներ լսել եմ, չգիտեմ՝ մե՞ր ուղղությամբ է եղել, թե՞ օդ։ Ի՞նչ կարող եմ ասել՝ ինչ ուղղությամբ», - նշեց նա։

Հնարավոր վնասների մասին Երանոսյանը որևէ բան չասաց։

Նշենք, որ այս տարվա մայիս ամսից սկսած ադրբեջանական զորքերը ներխուժել են նաև Վարդենիսի տարածք ու դուրս չեն գալիս։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ տեղեկություն տարածեց այն մասին, որ Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

--00--ԱԹ