Ադրբեջանցիները Վերին Շորժայի ուղղությամբ կրակել են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 8,  24 News    

շորժա

«Մեկ ժամ առաջ Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներ են հնչել, բայց մերոնք հակահարված են տվել, այս պահին լռել են»,- այս մասին 24 News-ին տեղեկացրեց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

«Կրակոցները մեկ ժամ առաջ են հնչել, թե ինչ տևողությամբ են եղել, չեմ կարող ասել, ձայները հեռվից են լսվել, բայց ես խոսել եմ տղաների հետ՝ ասացին, որ հիմա հանգիտ է: Մենք վնասներ չենք կրել, մերոնք լռեցրել են, նրանց մեկ կրակոցի դեմ, մերոնք տասն են կրակել, այս պահին դադար է»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը:

--00—ՄՀ