Մեր տղաները լռեցրել են հակառակորդին, այս պահին հանգիստ է. գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Պատերազմ

«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը:

«Երեկ երեկոյան ժամը 19:00-ի հատվածում 10 րոպե տևողությամբ կրակոցներ են հնչել, կրակել են նաև տեխնիկայի վրա, բայց վնասներ չի եղել, պատասխան գործողություններից հետո կրակոցները դադարել են, մեր տղաները լռեցրել են, այսօր կրակոց չի եղել»,- նշեց գյուղապետը:

--00--ԿԿ