Արցախում «տեղյակ չեն»՝ թշնամին Փառուխից քաշվել է, թե ոչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

 

տռռեգտեռգ

Արցախի իշխանությունները՝ տեղական և համապետական մակարդակով, խուսափում են պատասխանել, թե արդյոք ադրբեջանական զորքերը դուրս են քաշվել Փառուխ գյուղից, ինչպես դրա մասին հայտարարություն էր տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ 

«Չգիտեմ, տեղյակ չեմ ես», - Փառուխից զորքերի հետ քաշման վերաբերյալ ասաց հարակից Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։
Արցախի նախագահ մամուլի քարտուղար քարտուղար Լուսինե Ավանեսյան ոչ՛ չհաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը։

«Դիրքային փոփոխությունների վերաբերյալ ՊԲ հաղորդագրություն կտարածի, սպասենք բանակի հաղորդագրությանը, լա՞վ», - ասաց Լուսինե Ավանեսյանը։

Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանին ուղղված զանգերը մնացին անպատասխան։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ դեռեւս տեղեկություն չունի, ՊԲ-ն դեռեւս պաշտոնապես բան չի ասել։

--00--ՍԳ