Նիգերիայում ահաբեկիչները պայթեցրել են մարդատար գնացքը

1079189.jpg

Նիգերիայում ահաբեկիչները պայթեցրել են մարդատար երկաթուղային շարժակազմը: Մարտի 29-ին այդ մասին հայտնել է This Day թերթը՝ վկայակոչելով Նիգերիայի երկաթուղիների կորպորացիայի տնօրեն Ֆիդետ Օկիրիային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ գնացքում, որը 970 մարդ էր փոխադրում Աբուջայից (մայրաքաղաքից) Կադունա քաղաք, տեղի է ունեցել պայթյուն: Բացի դրանից, շատ ուղեւորների պատանդ են վերցրել:

Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը դրված է եղել վագոններից մեկում: Պայթյունի հետեւանքով շարժակազմը դուրս է եկել ռելսերից, մի քանի վագոններ վնասվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ՀԶ