Նիգերիայում ավելի քան 100 դպրոցականի են առևանգել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

Նիգերիա

Զինված հանցագործները Նիգերիայի Կադունա նահանգում գիշերօթիկ դպրոցից առևանգել էին ավելի քան 106 աշակերտի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ դպրոցի փոխտնօրենի, նրանք տեղական ժամանակով գիշերը ժամը 02։00-ին ներխուժել են հաստատություն եւ առեւանգել աշակերտներին: Նշվում է, որ 24 դպրոցականի հաջողվել է փրկվել:

Միաժամանակ, Agence France-Presse-ը հայտնում է 140 առևանգված դպրոցականների մասին:

 --00—ՄՀ