Նիգերիան հայտարարել է այն երկրներին գազ վաճառելու պատրաստակամությունը, որտեղ դրա պահանջարկը կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

 

տռռեգտեռգ

Նիգերիան պատրաստ է իր գազը վաճառել ցանկացած երկրի, որտեղ դրա պահանջարկը կլինի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Մոսկվայում Նիգերիայի դեսպան Աբդուլլահի Շեխուն՝ մեկնաբանելով եվրոպական երկրներում ռուսաստանյան մատակարարումները փոխարինելու հնարավորությունը՝ ի դեպս ռուբլով վճարելուց նրանց հրաժարվելու:

ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ բարեկամ երկրներ գազի մատակարարումների դիմաց հաշվարկները փոխադրում է ռուբլու, ռուսական ապրանքները ԵՄ եւ ԱՄՆ մատակարարելը եւ նրանց արժույթով վճար ստանալն իմաստ չունի:

Պուտինը ԿԲ-ին եւ նախարարների կաբինետին հանձնարարել է մեկ շաբաթյա ժամկետում սահմանել Եվրոպայի հետ ռուբլով գործառնությունների կատարման կարգը: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազը մատակարարել այն ծավալներով ու գներով, որոնք գրանցվել են ավելի վաղ կնքված պարտավորագրերում, քանի որ երկիրը բարձր է գնահատում իր համբավը:

«Նիգերիան դեմ չէ գազ վաճառել ցանկացած երկրի, որը կցանկանա այն գնել, առանց որեւէ խտրականության: Այնպես որ թող իրենք որոշեն, թե ինչպիսի այլընտրանք գտնեն»,-ասել է նա, պատասխիանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Նիգերիան փոխարինել Եվրոպայում գազի ռուսաստանյան մատակարարումները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ-ն հույս ունի Եվրոպայի երկրների հետ լուծում, փոխզիջումային տարբերակ գտնել գազի դիմաց վճարը ռուբլու փոխադրելու հարցի վերաբերյալ: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը չի փոխում պարտավորագրերի պայմանները ռուբլու փոխադրելու դեպքում, այլ պաշտպանում է իր շահերը: ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավարն ընդգծել է, Ռուսաստանը միշտ հուսալի մատակարար է եղել բոլորի համար եւ մտադիր է շարունակել դա անել, սակայն Մոսկվայի պահանջներն ու շահերը պետք է պահպանվեն:

--00--ՍԳ