Զինյալները Նիգերիայում առևանգել են հարյուրավոր ուսանողների և դասախոսների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Նիգերիա

Նիգերիայում զինյալները հարձակում են գործել քոլեջի վրա և առևանգել հարյուրավոր ուսանողների ու դասախոսների: Այս մասին հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը:

Տեղական թերթերից մեկը, հղում անելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին, հաղորդել է, որ հարձակման հետևանքով մեկ ուսանող սպանվել է, մի քանիսը վիրավոր են:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ զինյալներն առևանգել են 280 ուսանողի և երեք ուսուցչի:

--00--ԱԹ